14.11.2018 12:00

Մեսսին շրջանցել է Գերդ Մյուլլերի ցուցանիշը

Մեսսին շրջանցել է Գերդ Մյուլլերի ցուցանիշը

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հերթական տպավորիչ արդյունքն է գրանցել: Արգենտինացի ֆուտբոլիստը «Բետիս»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ մեկ ակումբի կազմում հատելով 566 գոլի սահմանը:

Այս արդյունքով 31-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է լեգենդար Գերդ Մյուլլերի ցուցանիշը, ով «Բավարիա»-ի կազմում 565 գոլի հեղինակ է դարձել:

Նշենք, որ այս ցուցանիշով «կապտանռնագույններ»-ի առաջատարը միայն Պելեին է զիջում: Լեգենդար բրազիլացին «Սանթոս»-ի կազմում 643 անգամ է աչքի ընկել: