13.11.2018 17:48

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Սամվել Մրտչյանին հետ է կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Վահագն Աթաբեկյանին է նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):