14.11.2018 12:30

Օզիլը հրաժարվել է շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձից

Օզիլը հրաժարվել է շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձից

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալը պատմել է, որ մինչև լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր ստորագրելը իր հաճախորդը մերժել է մի շարք շքեղ առաջարկներ, որոնցից մեկով էլ նա պետք է ստանար շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձ:

«Մենք Ասիայից մի շարք հետաքրքիր առաջարկներ ունեինք, դրանցից որոշները իսկապես խելահեղ էին: Բայց Մեսութի համար գումարը երբեք որոշիչ գործոն չի եղել:

Փողը իսկապես մեծ նշանակություն ունի: Մարդիկ պետք է հիշեն, որ խաղացողի օգտակարությունը խաղադաշտում դա բանակցությունների միայն մեկ կետն է: Մեր օրերում մեծ նշանակություն ունի նաև ֆուտբոլիստի կոմերցիոն ներգրավածությունը:

Մեսութը սոցցանցերում ամենաշատ հետևորդներն ունի ԱՊԼ-ի խաղացողների շրջանում, և ես հենց նոր կարդացի, որ նրա մարզաշապիկը ամենավաճառվողն է ակումբում: Վերջիվերջո այս ամբողջ տեղեկատվությունը պետք է հաշվի առնել:

Այնպես որ, կոմերցիոն հարցերը էական դեր ունեն Մեսութի նման խաղացողի համար, որը խաղացել է  բարձրակարգ առաջնությունններում և եղել Գերմանիայի 10 համարը նրանց չեմպիոնության ժամանակ»,-Evening Standard-ի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի գործակալ Սոգուտը:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Օզիլը «Արսենալում» շաբաթական վաստակում է 350 հազար ֆունտ: