13.11.2018 17:59

Լեհաստանի դեսպանն էլ հետ կանչվեց

Լեհաստանի դեսպանն էլ հետ կանչվեց

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Էդգար Ղազարյանին հետ է կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանն Լեհաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակել Սամվել Մկրտչյանին, ում այսօր հետ է կանչել Լիբանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: