14.11.2018 12:28

Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի պայմանագրի տեքստը

Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի պայմանագրի տեքստը

Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են Brexit-ի պայմանագրի նախնական տեքստը, ինչը նշանակալի առաջընթաց է վերջին մի քանի ամիսների ընթացքում շարունակվող բանակցային գործընթացում:

Կառավարությունում BBC-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս շաբաթ տեղի ունեցած թեժ քննարկումներից հետո փաստաթուղթը երկու կողմերի պաշտոնատար անձանց կողմից համաձայնեցվել է տեխնիկական մակարդակում: Երբ կառավարության անդամները հերթով ծանոթանան փաստաթղթին, վարչապետ Մեյը մեկ առ մեկ կհանդիպի նրանց հետ:

Ի դեպ, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գլխավոր կողմնակիցները, ինչպես, օրինակ, ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը, կառավարությանը կոչ են արել մերժել համաձայնագրի նախագիծը:

Փոխանցում է BBC-ն: