14.11.2018 14:18

Լատվիայում լսվում է ռուսական դպրոցները լատվիերենի փոխադրելու վերաբերյալ գործը

Լատվիայում լսվում է ռուսական դպրոցները լատվիերենի փոխադրելու վերաբերյալ գործը

Լատվիայի սահմանադրական դատարանը սկսել է ռուսական դպրոցները լատվիերենի փոխադրելու վերաբերյալ հայցի քննությունը: Հայցադիմումը ներկայացվել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից, որոնց ռուսալեզու երեխաները սովորում են մասնավոր դպրոցներում, և այնտեղ դասավանդումը կատարվում է նրանց մայրենի լեզվով:

Դպրոցական բարեփոխությունների էությունը ռուսական դպրոցների գրեթե լիակատար անցումն է լատվիերենի: Հայցադիմումի հեղինակների կարծիքով՝ այդ փոփոխությունը հակասում է կրթության իրավունքին:

«Այստեղ մեկնաբանելու կարիք չկա, տեսնենք, թե ինչ կլինի»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտարարել է Լատվիայի կրթության նախարար Կառլիս Շադուրսկիսը, որի ղեկավարած գերատեսչությունն է հենց դպրոցական բարեփոխությունների հեղինակը:

Փոխանցում է BBC-ն: