14.11.2018 14:43

Երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը վերսկսվում է

Երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը վերսկսվում է

Պետերբուրգում ՌՔԿ գլխավոր քննչական վարչությունը վերսկսել է 1991թ. երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, քննիչները բավարար ապացույցներ են ձեռք բերել, որոնց հիման վրա անզգուշությամբ սպանության մեղադրանք է ներկայացվել Տալկովի նախկին համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանին: Սակայն Շլյաֆմանը 1992 թ. մեկնել է Իսրայել, և հաջորդ տարի գործի հետաքննությունը կասեցվել է:

 Տալկովն սպանվել է 1991 թ. հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» սպորտի պալատում բեմ դուրս գալուց քիչ առաջ:

Սպանությունը տեղի է ունեցել Տալկովի և Ազիզայի՝ բեմ դուրս գալու հերթականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով Տալկովի թիկնապահների, նրա համերգային տնօրեն Շլյաֆմանի և երգչուհի Ազիզայի թիկնապահի միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ:

«Կարծում եմ, որ չարժի փորփրել հին վերքը: Իմ կարծիքով՝ բոլոր հայտնի մասնակիցներն իրենք էլ զոհեր են: Այդ ամենն արվել է հատուկ ծառայությունների կողմից: Ի՞նչ իմաստ ունի նորից փորփրել դա»,- ասել է Տալկովի որդին՝ Իգոր Տալկով-կրտսերը:

Փոխանցում է BBC-ն: