14.11.2018 15:01

The New Times-ին տուգանել են 22 մլն ռուբլով, չորս օրում ընթերցողները հավաքել են 25 մլն

The New Times-ին տուգանել են 22 մլն ռուբլով, չորս օրում ընթերցողները հավաքել են 25 մլն

The New Times ամսագիրը չորս օրում հավաքել է այն 22 մլն ռուբլին, որն անհրաժեշտ էր Ռոսկոմնադզորին արտասահմանյան ֆինասավորման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելու պատճառով դատարանի կողմից նշանակված տուգանքը վճարելու համար:

Գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացն իր Twitter-ում գրել է, որ ամսագիրն ստացել է 25,4 մլն ռուբլու նվիրատվություն:

Ալբացի խոսքով՝ իրենք դեռ չեն որոշել, թե ինչ են անելու տուգանքը վճարելուց հետո մնացած 3,4 մլն ռուբլին: Դատական նիստը նշանակված է նոյեմբերի 20-ին:

22 միլիոն ռուբլու տուգանքը մինչ այս եղած ամենախոշոր վարչական տուգանքն է, որ  ընդհանուր իրավասության դատարանը երբևէ նշանակել է ռուսաստանյան ԶԼՄ-ների համար: Ըստ օրենքի՝ ԶԼՄ-ները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել արտասահմանից կամ որպես արտասահմանյան գործակալ գրանցված կազմակերպություններից  ստացվող միջոցների վերաբերյալ: Դատարանը որոշել է, որ 22,25 մլն ռուբլի ստանալով «Մամուլի ազատության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ից, որն օտարերկրյա գործակալ է ճանաչվել, The New Times-ը Ռոսկոմնադզորին տվյալներ չի տրամադրել այդ միջոցները ստանալու վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: