14.11.2018 15:51

Ռուսաստանը սպառնացել է բոյկոտել Դավոսի տնտեսական ֆորումը

Ռուսաստանը սպառնացել է բոյկոտել Դավոսի տնտեսական ֆորումը

Ռուսաստանը չի մասնակցի Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին, եթե դրա կազմակերպիչները ռուսաստանցի գործարարներ Օլեգ Դերիպասկային, Վիկտոր Վեկսելբերգին և Անդրեյ Կոստինին թույլ չտան մասնակցել համաժողովին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Այն մասին, որ «Ռուսալի» համասեփականատեր Օլեգ Դերիպասկային, «Ռենովայի» սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգին և ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինին խնդրել են չմասնակցել Դավոսի համաժողովին, նոյեմբերի 6-ին տեղեկացրել է Financial Times թերթը:

Թերթի տվյալներով՝  Նման որոշում համաժողովի կազմակերպիչները կայացրել են ԱՄՆ իշխանությունների ճնշման ներքո, որոնք ավելի վաղ պատժամիջոցներ են սահմանել այդ գործարարների նկատմամբ: Բանն այն է, որ գործարարների համար համաժողովին մասնակցելը վճարովի է, իսկ ԱՄՆ ֆինասների նախարարության պատժացուցակում ընդգրկված մարդկանցից կամ նրանց հետ կապված կառույցներից գումար ընդունելը  կրկնակի պատժամիջոցների ռիսկեր է պարունակում:

Փոխանցում է BBC-ն: