14.11.2018 16:13

Գյանջայում անկարգությունների կապակցությամբ 60-ից ավելի մարդ է ձերբակալվել

Գյանջայում անկարգությունների կապակցությամբ 60-ից ավելի մարդ է ձերբակալվել

Ադրբեջանի իրավապահ մարմինները երկրի՝մեծությամբ երկրոդ քաղաքում՝ Գյանջայում, հուլիսին տեղի ունեցած անկարգությունների գործով  ձերբակալել են ավելի քան 60 մարդու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների համաժողովի XXI նիստում:

Պետանվտանգության ծառայության ղեկավարն ընդգծել է, որ չնայած Սիրիայում և Իրաքում ակտիվ ռազմական գործողությունների ավարտին՝ ահաբեկչական և կրոնական-ծայրահեղական կազմակերպությունները փորձում են իրենց բջիջներն ստեղծել այդ տարածաշրջանի սահմաններից դուրս: Այդ կապակցությամբ նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունը և կոլեկտիվ միջոցներ ձեռք առնել ընդդեմ ընդհանուր սպառնալիքների:

Հուլիսի 3-ին զինված հարձակում էր կատարվել Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա, երկուսն էլ հրազենային վիրավորում էին ստացել: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են որպես «նախապես ծրագրված ահաբեկչական գործողություն՝ երկրում խառնաշփոթ, քաոս և խուճապ հրահրելու և, վերջին հաշվով՝ իշխանության բռնի զավթում կազմակերպելու նպատակով»:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հուլիսի 10-ին «արմատական-կրոնական տրամադրություններ ունեցող  150-200 մարդկանցից բաղկացած խումբը» փորձել է Գյանջայում անկարգություններ հրահրել: Ապօրին գործողությունները կանխելիս զոհվել են ոստիկանության երկու սպաներ: «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 60 մարդ, որոնք ծանր հանցանքներ են գործել: Զինված դիմադրություն ցույց տված հինգ մարդ չեզոքացվել է»,- նշել է Գուլիևը:

Փոխանցում է tass.ru-ն: