15.11.2018 09:04

«Չելսի»-ին խիստ պատիժ է սպասվում

«Չելսի»-ին խիստ պատիժ է սպասվում

Տրանսֆերային արգելքը կարող է «թակել» նաև «Չելսի»-ի դուռը: Անգլիական թիմը կարող է զրկվել առաջիկա 4 տրանսֆերային պատուհանների ընթացքում գործարքներ կատարելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է Football Leaks-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «ազնվականներ»-ը 14 անչափահաս ֆուտբոլիստի տրանսֆեր կատարել են մի շարք խախտումներով:

Նշվում է 2014 թվականին Բերտրան Տրաորեի տեղափոխությունը «Չելսի», երբ նա 18 տարեկան էր: ՖԻՖԱ-ի ստուգումներ կատարող հանձնաժողովը պարզել է, որ խաղացողը «Չելսի»-ի ֆուտբոլիստ է համարվում դեռ 16 տարեկանից:

Կարծիք կա, որ Լոնդոնը ներկայացնող թիմում միտումնավոր գաղտնի է պահվել այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ այդպիսի հետաքննություն է սկսկվել ՊՍԺ-ի և «Մոնակո»-ի նկատմամբ: