15.11.2018 11:01

Իսկոն ավելորդ քաշի խնդիր ունի

Իսկոն ավելորդ քաշի խնդիր ունի

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը դժգոհ է թիմի կիսապաշտպան Իսկոյի մարզավիճակից։ 26–ամյա ֆուտբոլիստն ավելորդ քաշի խնդիր ունի կույր աղիքի վիրահատությունից հետո, որը արվել էր սեպտեմբերին։ Խաղադաշտ վերադառնալուց հետո նա դեռ չի հասել նախկին մարզավիճակին, գրում է Marca–ն։

Վերադառնալուց հետո Իսկոն հինգ խաղում գոլ չի խփել, կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում։ Արգենտինացի Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ Իսկոն ոչ մի անգամ մեկնարկային կազմում չի հայտնվել։