15.11.2018 12:00

Մարադոնա. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է

Մարադոնա. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գովեստի խոսքեր է ասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հասցեին, ինչպես նաեւ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանտյագո Սլորաիին:

«Կցանկանայի մարզել Իսպանիայում, սակայն դա պետք է լինի երկարաժամկետ ծրագիր: Ես պետք է շատ բան սովորեմ եւ կարծում եմ, որ դրա համար պետք է մեկնեմ Մանչեսթեր ու հարցնեմ Մոուրինյոյին: Ինչո՞ւ Ժոզեին, որովհետեւ նա լավագույնն է՝ առանց որեւէ կասկածի:

Սանտյագո Սլորաիի մասին կասեմ, որ նա Արգենտինայի հավաքականում աշխատող Լիոնել Սկալոնիի պես չունի թիմում բավականաչափ աջակցություն: Կարծում եմ, որ նրանք երկար չեն մնա այդ պաշտոններում: Մարզիչներն ունեն որոշակի մարզչական կյանք, որը երկար չի լինի նրանց մոտ»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն: