15.11.2018 13:00

Դե Խեան նոր ակումբ է փնտրում

Դե Խեան նոր ակումբ է փնտրում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան մտադիր չէ երկարաձգել պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հաղորդում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա ֆուտբոլիստին չեն գոհացնում «կարմիր սատանաներ»-ի վերջին արդյունքները:

Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է աշխատավարձը բարձրացնել և իսպանացուն վճարել շաբաթական 275 հազար ֆունտ ստերլինգ:

Հավելենք, որ Դե Խեայի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: