15.11.2018 12:58

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել

Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման որոշմանը համաձայն չլինելու պատճառով:

Իսրայելի և պաղեստինյան կողմի միջև զինադադարի պայմանագիր է կնքվել  երեքշաբթի, 2014 թ. ի վեր հակամարտության ամենամեծ լարվածությունից հետո:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեքշաբթի՝ զինադադարը և ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները, դա կապիտուլյացիա է ահաբեկչության առաջ,- հայտարարել է Լիբերմանը մամլո ասուլիսում:- Այժմ մենք, որպես պետություն, կարճատև դադար են գնում, և դրա համար կվճարենք ազգային անվտանգությանը հասցվող երկարատև վտանգով»:

Լիբերմանը նաև հայտարարել է, որ իր «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը դուրս կգա Բինիամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունից: Դա վարչապետին չի զրկի խորհրդարանական մեծամասնությունից, սակայն կոալիցիան կկրճատի՝ 120 մանդատից մինչև 61-ը:

Լիբերմանը նաև կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել:

Փոխանցում է BBC-ն: