15.11.2018 12:40

«Ինստագրամում» Կադիրովի էջը վերաբացվել է կարճ ժամանակով

«Ինստագրամում» Կադիրովի էջը վերաբացվել է կարճ ժամանակով

Չորեքշաբթի երեկոյան «Ինստագրամ» սոցիալական ցանցում վերաբացվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էջը, որը արգելափակվել էր 2017 թ.: Չեչնիայի ղեկավարը հասցրել է մի քանի գրառում անել, սակայն էջը կրկին արգելափակվել է:

Իր առաջին գրառումը Կադիրովը նվիրել է իր ատրճանակին. «Ինչքան բան ունեմ քեզ ասելու, բարեկամս: Կարծես այս լռության մեջ միայն ես ու դու ենք: Քանի դժվարին տարիներ ենք անցկացրել իրար հետ»:

Facebook ընկերությունը Կադիրովի էջերը  արգելափակել է 2017 թ., այն բանից հետո, երբ նա ընդգրկվել է «Մագնիտսկու ցուցակում»: ԱՄՆ ֆինասների նախարարությունում պարզաբանել են, որ Չեչնիայի ղեկավարն «ընկել է» պատժամիջոցների տակ, քանի որ «պատասխանատվություն է կրում արտադատական հաշվեհարդարների, կտտանքների կամ մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

Փոխանցում է BBC-ն: