15.11.2018 13:44

Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Brexit-ի համաձայնագրի նախագիծը

Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Brexit-ի համաձայնագրի նախագիծը

Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը կառավարության անդամների հետ հինգժամյա խորհրդակցությունից հետո:

«Սա պայմանագիր է, որը թույլ է տալիս վերադարձնել մեր փողերի, սահմանների և օրենքների վերահսկողությունը, թույլ է տալիս պայծառ ապագա կերտել Մեծ Բրիտանիայի համար: Ես հոգով ու սրտով հավատում եմ, որ այն կծառայի ամբողջ Միացյալ Թագավորության շահերին»,- ասել է Մեյը:

Վարչապետը խոստացել է հինգշաբթի հանդես գալ խորհրդարանում և ներկայացնել հաստատված պայմանագրի էությունը:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի վերջնական ելքը նախատեսվում է 2019 թ. մարտի 29-ին, որից հետո անցումային ժամանակաշրջան կլինի մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը:

Փոխանցում է BBC-ն: