15.11.2018 14:13

Մակեդոնիայի նախկին վարչապետն ապաստան է խնդրել Բուդապեշտից

Մակեդոնիայի նախկին վարչապետն ապաստան է խնդրել Բուդապեշտից

Հունգարիայի ներգաղթի վարչությունը ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմում է ստացել Մակեդոնիայի Հանրապետության նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկուց  և նրա դիմումը կքննարկի օրենքին համապատասխան, հաղորդել են Հունգարիայի կառավարությունից:

Նոյեմբերի 13-ին Գրուևսկին պատմել է, որ Հունգարիա է մեկնել ապաստան խնդրելու նպատակով՝ այն բանից հետո, երբ հայրենիքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 Այս տարվա մայիսին քաղաքական գործիչը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «Մերսեդես Բենց» զրահապատ ավտոմեքենա գնելիս պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նշվում էր, որ մոտավորապես 600 հազար եվրոն վերցվել է պետբյուջեից: 

Սկոպիեի վճռաբեկ դատարանը մերժել է Գրուևսկու բողոքը դատավճռի կապակցությամբ և այն թողել է ուժի մեջ: Գրուևսկին չի ներկայացել պատիժը կրելու դատարանի որոշած ժամկետով և փախել է երկրից:

Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևն ակնկալում է, որ Հունգարիան կհամաձայնի արտահանձնել մակեդոնական կառավարության նախկին ղեկավարին:

Փոխանցում է euronews-ը: