15.11.2018 16:02

Սպիտակ տան աշխատակցուհուն ազատել են աշխատանքից Մելանյա Թրամփի պահանջով

Սպիտակ տան աշխատակցուհուն ազատել են աշխատանքից Մելանյա Թրամփի պահանջով

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջին տեղակալ Միրա Ռիկարդելը լքել է պաշտոնը:

Բոլթոնի մտերմագույն զինակցին պահանջել է աշխատանքից ազատել առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նախորդ օրը Մելանյա Թրամփի ներկայացուցիչն ասել է, թե նախագահի տիկնոջ կարծիքով՝ Ռիկարդելն արժանի չէ աշխատելու Սպիտակ տանը:

Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ Մելանյա Թրամփը և Միրա Ռիկարդելը վիճել են հոկտեմբերին, առաջին տիկնոջ՝ Աֆրիկա կատարած առաջին այցի ժամանակ: Ըստ որոշ տվյալների՝ վեճը տեղի է ունեցել, մասնավորապես, այն բանի շուրջ, թե ինքնաթիռում ով որտեղ պետք է նստի:

«Ռիկարդելը շատ կոշտ մարդ է, շատ խելացի, հիմարություն չի հանդուրժում: Եվ եթե դուք հիմար եք, նա այդ մասին ձեզ կասի»,- լրատվամիջոցներին պատմել է Սթիվեն Բուչին, որը Ռիկարդելի հետ աշխատել է Պենտագոնում:

Ամերիկյան պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ առաջին տիկնայք տարաձայնություններ են ունենում նախագահի աշխատակիցների հետ: Այսպես, Ռոնալդ Ռեյգանի կինը՝ Նենսին, թշնամացած էր Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավարի հետ, իսկ Հիլարի Քլինթոնը մշտապես կռվշտում էր նախագահի օգնականների հետ:

Փոխանցում է BBC-ն: