16.11.2018 09:30

«Չելսիին» տրանսֆերային արգելք է սպառնում

«Չելսիին» տրանսֆերային արգելք է սպառնում

ՖԻՖԱ-ն հետաքննություն է անցկացնում` կապված այն տեղեկության հետ, թե «Չելսիի» կիսապաշտպան Բերտրան Տրաորեն ակումբի խաղացող է դարձել անչափահաս տարիքում։

«Չելսին» պաշտոնապես Տրաորեի տեղափոխությունը ձևակերպել է 2014 թվականին, երբ լրացել էր Բուրկինա-Ֆասոյում ծնված ֆուտբոլիստի 18 տարեկանը։ Բայց հիմա պարզվել է, որ 2011 թվականի հոկտեմբերին՝ 16 տարեկանում, Տրաորեն հանդես է եկել Կապույտների պատանեկան թիմում, իսկ ակումբը Տրաորեի մոր հետ տեղափոխության շուրջ պայմանավորվել է 2010 թվականին, երբ լրացել էր նրա 15 տարեկանը:

Բացի դրանից լոնդոնյան ակումբը խախտել է կանոնները 19 խաղացողներին ձեռք բերելու ժամանակ, որոնցից 14-ը անչափահաս էին։

Միջազգային տեղափոխությունների կանոնները խախտելու համար գուցե «Չելսիին» արգելեն չորս տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերել։