15.11.2018 17:03

Մեծ Բրիտանիայում Brexit-ի պայմանագրի պատճառով հրաժարական է տվել երկու նախարար

Մեծ Բրիտանիայում Brexit-ի պայմանագրի պատճառով հրաժարական է տվել երկու նախարար

Հինգշաբթի հրաժարական են տվել բրիտանացի երկու նախարար՝ Brexit-ի հարցով նախարար (արդեն երկրորդը) Դոմինիկ Ռաաբը և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Շեյլեշ Վարան:

«Այսօր ես հեռանում եմ Brexit-ի հարցերով նախարարի պաշտոնից: Խղճի մտոք՝ ես չեմ կարող պաշտպանել այդ համաձայնագրի պայմանները,- իր Twitter-ում գրել է Դոմինիկ Ռաաբը:- Ես չեմ կարող այդ պայմանագիրն ընդունել երկու պատճառով: Նախ՝ ես կարծում եմ, որ Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանի կարգավորման առաջարկվող ռեժիմը շատ լուրջ վտանգ է պարունակում Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությանը: Երկրորդ՝ ես չեմ կարող պաշտպանել պայմանագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն իրավունք է ունենում վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հնարավորության վրա»:

«Մեծ ցավով և ափսոսանքով ես Հյուսիսային Իռլանդիայի հարցրեով նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետին: Ես չեմ կարող պաշտպանել Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագիրը, որը համձայնեցված է ԵՄ-ի հետ»,-գրել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Շեյլեշ Վարան:

Փոխանցում է Interfax-ը: