16.11.2018 10:03

«Բարսելոնան» հետևում է Վրաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստին

«Բարսելոնան» հետևում է Վրաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» սկաուտները ներկա են եղել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակում կայանալիք Անդորրա – Վրաստան հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Sport պարբերականը։

Շարժառիթն այն է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է վրացի ծագող աստղ, 19-ամյա Գիորգի Չակվետաձեի ծառայություններով։ Այս հարձակվողը Թբիլիսիի «Դինամոյի» սան է և արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում բելգիական «Գենտում»։ Եթե այնտեղ առաջին տարին ծառայել է նոր երկրին և ակումբին մերվելու համար, ապա երկրորդ տարում Չակվետաձեն փայլուն ընթացք է հավաքել։

Վրացին այս մրցաշրջանում հասցրել է դառնալ 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա արդեն 5 հանդիպում է անցկացրել Վրաստանի ազգային հավաքականում և մրցակիցների դարպասը գրավել 3 անգամ։ «Բարսելոնայի» սկաուտները նրա ելույթներին հետևում են շուրջ 1 տարի։