16.11.2018 11:00

Հենրիխ Մխիթարյանը` Sky Sports-ի լավագույն 100-յակում

Հենրիխ Մխիթարյանը` Sky Sports-ի լավագույն 100-յակում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական Sky Sports-ի վարկածով ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի ավագը հայտնվել է 72-րդ տեղում:

«Ունաի Էմերիի գալուց հետո Հենրիխ Մխիթարյանը ընգրկվում էր «Արսենալի» կազմում կամ բացակայում, բայց նա գրանցեց լավ վիճակագրություն: Պրեմյեր լիգայում 525 խաղային րոպեներին նա դարձավ 2 գոլի ու մեկ գալային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ ստեղծում է գոլային պահեր»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը: