16.11.2018 12:30

«Բավարիա»-ում վստահ են, որ կկարողանան պայմանագիր կնքել «Արսենալ»-ի կիսապաշտպանի հետ

«Բավարիա»-ում վստահ են, որ կկարողանան պայմանագիր կնքել «Արսենալ»-ի կիսապաշտպանի հետ

«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամռանը կլքի թիմը: Այս մասին հաղորդում է The Independent-ը: 

Ուելսցու տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ է «Բավարիա»-ն: 

Մյունխենցիները վստահ են, որ նրանց կհաջողվի պայմանագիր կնքել 27-ամյա խաղացողի հետ: 

Սպասվում է, որ Ռեմսին Բունդեսլիգայի չեմպիոնի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ին: