Մարտինոն՝ Մեքսիկայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ

«Ատլանտա Յունայթեդ»-ի մարզիչ Խերարդո Մարտինոն այսուհետ կգլխավորի Մեքսիկայի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է Univision-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 55-ամյա մասնագետը 4 տարվա պայմանագիր է կնքել հյուսիսամերիկյան թիմի հետ և տարեկան կվաստակի 8.8 միլիոն դոլար:
Նշենք, որ արգենտինացիմարզիչը նոր թիմին կմիանա ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Մարտինոն նախկինում աշխատել է նաև կատալոնական «Բարսելոնա»-ում, ինչպես նաև Արգենտինայի և Պարագվայի հավաքականներում: