16.11.2018 13:50

Սաուդյան Արաբիայի արքայազնը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Սաուդյան Արաբիայի արքայազնը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը մտադիր են վաճառել ակումբը: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:Ավրահամ Գլեյզերը, ով ակումբի սեփականատերերից է, այցելել է Միջին Արևելք, որտեղ հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ: Նախկինում հաղորդվում է, որ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ-Սաուդը ցանկանում է գնել մանչեսթերյան ակումբը և պատրաստ է ներդնել 3 մլրդ եվրո:

Գլեյզերը Սաուդյան Արաբիա է այցելել Misk Global միջազգային էկոնոմիկական ֆորումին մասնակցելու համար: Նա նաև հանդիպել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: