15.11.2018 18:11

Քոչարյանի խափանման միջոցի գործը հետ ուղարկվեց Վերաքննիչ դատարան

Քոչարյանի խափանման միջոցի գործը հետ ուղարկվեց Վերաքննիչ դատարան

Վճռաբեկ դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ ներկայացված թե՛ դատախազության եւ թե՛ պաշտպանական կողմի միջնորդությաններով որոշումը:

Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, եւ մասնակի բավարարել դատախազության միջնորդությունը: Դատախազությունը միջնորդել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել:

Այսպիսով, գործը կուղարկվի հետ՝ Վերաքննիչ դատարան: