15.11.2018 17:46

ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրել է ԻՊ-ը ստեղծելու մեջ

ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրել է ԻՊ-ը ստեղծելու մեջ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լույս աշխարհ է եկել Սիրիայի իշխանությունների գործողությունների արդյունքում: Չորեքշաբթի լարգրողների հետ ճեպազրույցում նման պնդում է արել Սիրիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

«Սիրիական վարչակարգն է ծնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«ԻԼԻՊ-ի տարրերը, որոնք, հավանաբար, հարյուրների են հասնում, քաղաքացիական հասարակության լիակատար քայքայման և բռնությունների բարենպաստ հնարավորություն են տեսել, երբ բնակչությունը ոտքի է կանգնել ընդդեմ Բաշար Ասադի վարչակարգի, իսկ Ասադը, փոխանակ բանակցությունների մեջ մտնի կամ որևէ այլ լուծում գտնի, սեփական քաղաքացիների նկատմամբ սկսել է լայնածավալ բռնություններ կիրառել: Դա այնպիսի տարածք է ստեղծել, որտեղ ԻԼԻՊ-ը հնարավորություն է ստացել հավաքագրել համախոհների, ինչ-որ չափով պաշտպանել մարդկանց՝ որքան էլ տարօրինակ հնչի, Ասադի  վարչակարգի ապօրինություններից: Եվ շատ շուտով ԻԼԻՊ-ը բանակ կազմավորեց, որում հաշվվում է 35 հազար գրոհային, և սկսեց գրավել Իրաքի և Սիրիայի խոշոր շրջանները», կարծում է ամերիկացի դիվանագետը:

Փոխանցում է tass.ru-ն: