16.11.2018 08:22

Խորվաթիայի հավաքականը լարված պայքարում հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Խորվաթիայի հավաքականը լարված պայքարում հաղթեց Իսպանիային (տեսանյութ)

Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում «Մաքսիմիր» ստադիոնում ընդունեց Իսպանիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:2:

Խաղի հաշիվը բացվեց 54-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը: Երկու րոպե անց Իսկոյի փոխանցումից հետո պատասխան գնդակը խփեց Դանիել Սեբալյոսը:

69-րդ րոպեին խորվաթներին առաջ մղեց Տին Եդվայը, սակայն 78-րդ րոպեին հանդիպման մրցավար Ալեքսեյ Կուլբակովը մատնանշեց 11 մետրանոց նշակետը: Այն անվրեպ իրացրեց «կարմիր ֆուրիայի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը: 

Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Տիմ Եդվայը, ով աչքի ընկավ երկրորդ խաղակեսին ավելացրած րոպեներին: 

ԽՈՐՎԱԹԻԱ-ԻՍՊԱՆԻԱ 3-2 (0-0)  
1-0՝ Անդրեյ Կրամարիչ 54՛, 1-1՝ 56՛, 2-1՝ Տին Յեդվայ 69՛, 2-2՝ Սերխիո Ռամոս 78՛ (11մ), 3-2՝ Տին Յեդվայ 90՛
ԽՈՐՎԱԹԻԱ. 12.Լովրե Կալինիչ, 2.Շիմե Վրսալկո, 6.Դեյան Լովրեն, 16.Տին Յեդվայ, 21.Դոմագոյ Վիդա, 4.Իվան Պերիշիչ, 7.Իվան Ռակիտիչ (13.Vlasic, 68), 10.Լուկա Մոդրիչ, 11.Մարսելո Բրոզովիչ, 9.Անդրեյ Կրամարիչ (20.Մարկո Պյացա, 89), 18.Անտե Ռեբիչ (22.Brekalo, 74)
ԻՍՊԱՆԻԱ. 1.Դավիդ Դե Խեա, 4.Ինյիգո Մարտինես, 15.Սերխիո Ռամոս, 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 6.Սաուլ (11.Սուսո, 74), 8.Ceballos, 20.Սերխիո Ռոբերտո, 22.Իսկո, 9.Ռոդրիգո Մորենո (10.Մարկո Ասենսյո, 61), 17.Իագո Ասպաս (7.Ալվարո Մորատա, 64)
Զգուշացում՝ Անտե Ռեբիչ 70՛ (Խ), Իվան Պերիշիչ 88՛ (Խ), Սերխիո Բուսկետս 88՛ (Ի), 90՛ (Ի) ; Մրցավար՝
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
37 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 63
10 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (5)
11 ՏՈՒԳԱՆՔ 9
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4