16.11.2018 11:03

Դևիդ Հոկնին ներկայումս ապրող ամենաթանկ նկարիչն է

Դևիդ Հոկնին ներկայումս ապրող ամենաթանկ նկարիչն է

81-ամյա բրիտանացի նկարիչ Դևիդ Հոկնիի ««Նկարչի դիմանկարը (Լողավազան՝ երկու ֆիգուրով)» կտավը Նյու Յորքի ետպատերազմյան և ժամանակակից արվեստի Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 90,3 մլն դոլարով: Այդպիսով՝ Հոկնին դարձել է ներկայումս ապրող ամենաթանկ նկարիչը:

Աճուրդի տունը կտավը գնահատել է 80 մլն դոլար: Դա գրեթե եռակի թանկ է Հոկնիի նախորդ ռեկորդից. այս տարվա մայիսին նրա մեկ ուրիշ աշխատանք՝ «Մայրուղին Խաղաղօվկիանոսյան առափնյակին և Սանտա-Մոնիկան», վաճառվել է 28,5 մլն դոլարով:

Նախկինում ամենաթանկ նկարչի տիտղոսը պատկանում էր ամերիկացի Ջեֆ Քունսին, որի կտավը 2013 թ. նույն աճուրդի տունը վաճառել էր 58 միլիոնով:

Christie’s-ի վարչության համանախագահ Ալեքս Ռոթերը «Լողավազան՝ երկու ֆիգուրով»-ն անվանել է ժամանակակից դարաշրջանի մեծագույն գլուխգործոցը: «Սա այն բացառիկ դեպքերից է, երբ բոլորը՝ քննադատները, պատմաբանները և շուկայի ներկայացուցիչները,  համաձայն են, որ սա այն նկարն է, որը կընտրի 10 մարդուց 9-ը»,- ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: