16.11.2018 11:29

Մեյի գործարքը Brexit-ի հարցում Բրիտանիայում գրեթե ոչ մեկին դուր չի եկել

Մեյի գործարքը Brexit-ի հարցում Բրիտանիայում գրեթե ոչ մեկին դուր չի եկել

Brexit-ի շուրջ ծավալվող իրադարձությունները Բրիտանիային հասցրել են, թերևս, ետպատերազմյան պատմության ընթացքում ամենալուրջ քաղաքական ճգնաժամի շեմին:

Առաջիկայում կարող են տեղի ունենալ Թերեզա Մեյի կառավարության լուծարում և արտահերթ ընտրություններ կամ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվե, իսկ հնարավոր է՝ թե՛ մեկը և թե՛ մյուսը:

Բրիտանիան քաղաքական ճգնաժամի նոր ալիքի մեջ  գլորվեց այն բանից հետո, երբ Թերեզա Մեյի կառավարությունը Բրյուսելի հետ համաձայնեցրեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

Ըստ Թերեզա Մեյի՝ նախագծում նշված պայմանները Բրիտանիայի համար լավագույնն են բոլոր հնարավոր տարբերակներից: Սակայն այդ պայմանները վրդովեցրել են Մեյի ընդդիմախոսներին և՛ նրա հարազատ Պահպանողական կուսակցությունում, և՛ խորհրդարանում ներկայացված բոլոր մյուս կուսակցություններին, ինչի արդյունքում վարչապետի պաշտոնում  Մեյի մնալը  լրջորեն վտանգված է:

Փոխանցում է BBC-ն: