16.11.2018 12:06

Բելառուսի ոստիկանությունը պատանուն ստիպել է ներողություն խնդրել արձանից

Բելառուսի ոստիկանությունը պատանուն ստիպել է ներողություն խնդրել արձանից

Բելառուսի ՆԳՆ կայքում տեղադրվել է մի տեսահոլովակ, որում միլիցիայի կողմից ձերբակալված 16-ամյա պատանին ներողություն է խնդրում քաղաքային հուշարձանից՝ նրան ապտակ հասցնելու համար:

«Մինսկցի գորոդովոյ» անունը կրող արձանը ներողությանը չի արձագանքում, սակայն իրավապահները պատանուն պատժել են մանր խուլիգանության մեղադրանքով և «դաստիարակչական» տեսահոլովակով, որը քննարկում է ամբողջ Բելառուսը:

Այս հուշարձանը Բելառուսի մայրաքաղաքում տեղադրվել է  բելառուսական միլիցիայի 100-ամյակի առթիվ, որը իշխանությունները նշել են 2017 թ. մարտին:

Փոխանցում է BBC-ն: