16.11.2018 13:00

Նավալնին շահել է Ռուսաստանի դեմ հարուցված գործը

Նավալնին շահել է Ռուսաստանի դեմ հարուցված գործը

2012-2014 թթ. ընթացքում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալություններն ու կալանքները քաղաքականապես մոտիվացված են եղել, Ռուսաստանի իշխանությունները խախտել են ընդդիմադիր քաղաքական գործչի իրավունքները:

Հինգշաբթի նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը: Սա 2004 թ. ի վեր ՄԻԵԴ-ի առաջին նմանօրինակ վճիռն է Ռուսաստանի նկատմամբ:

«Այս որոշումը կարևոր է ոչ միայն ինձ, այլև Ռուսաստանի ուրիշ քաղաքացիների համար, որոնք ամեն օր կալանքի են ենթարկվում»,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Դատարանի այս վճռի համաձայն՝ Ռուսաստանը պետք է Նավալնիին վճարի փոխհատուցում ավելի քան 60 հազար եվրոյի չափով՝ 50 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի, ևս 12 653 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցում:

Փոխանցում է euronews-ը: