16.11.2018 14:58

ԱՄՆ-ը հերքում է Գյուլենին Թուրքիային հանձնելու մտադրության վերաբերյալ տեղեկությունը

ԱՄՆ-ը հերքում է Գյուլենին Թուրքիային հանձնելու մտադրության վերաբերյալ տեղեկությունը

Ամերիկյան վարչակազմը հերքում է, թե ուսումնասիրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հնարավորությունը՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով Անկարայի և Էր-Ռիադի միջև առաջացած լարվածությունը լիցքաթափելու նպատակով:

«Ազգային անվտանգության խորհուրդը չի մասնակցում որևէ քննարկման, որը Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը կապի Ջամալ Հաշոգիի սպանության հետ, և դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունի»,-հայտարարել է ԱԱԽ պաշտոնական ներկայացուցիչը:

Իր հերթին՝ պետքարտուղարության մամլո քարտուղար Հեզեր Նաուերթը նշել է, որ Վաշինգտոնը «շարունակում է գնահատել թուրքական կառավարության տրամադրած նյութերը»: Գյուլենին արտահանձնելու հարցով Անկարան մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին, նշել է արտգործնախարարության մամլո խոսնակը՝ ընդգծելով, որ այդ հարցով «զբաղվում է բացառապես ԱՄՆ արդարադատության նախարարությունը»:

Վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց:

Փոխանցում է tass.ru-ն: