17.11.2018 10:00

Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի  / ՖԻԴԵ / հերթական համաժողովը: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի  առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր  Սմբատ Լպուտյանն ընտրվել է  «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻԴԵ-ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը: