17.11.2018 11:00

Գվարդիոլան կատալոնական բանտ է այցելել

Գվարդիոլան կատալոնական բանտ է այցելել

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից, այցելել է Կատալոնիայում գտնվող Lledoners քրեակատարողական հիմնարկ: Բանտում կատալոնացի մասնագետը մոտիվացնող խոսքով հանդես է եկել քաղբանտարկյալների համար, որոնք պայքարում էին Կատալոնիայի անկախության համար, գրում է Sport.es-ը:

47-ամյա Գվարդիոլան աջակցել է նրանց դիրքորոշմանը, քանի որ ինքը եւս բազմիցս կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախացման գաղափարին: