17.11.2018 12:07

Ռեալը Նավասի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»

Ռեալը Նավասի տրանսֆերն առաջարկել է  «Յուվենտուսին»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը, հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսում»:

Sky Sports-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը 31-ամյա կոստառիկացի դարպասապահի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»:

շարունակի «Յուվենտուսում»:

Sky Sports-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը 31-ամյա կոստառիկացի դարպասապահի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»:

Նավասը պատրաստ է հեռանալ «Ռեալից», քանի որ դժգոհ է պահեստային դարպասապահի կարգավիճակից: «Յուվենտուսի» դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Մասնագիտացված transfermarkt.de կայքի տվյալներով՝ Նավասի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կեյլոր Նավասը «Ռեալի» կազմում մասնակցել է 7 հանդիպման և բաց է թողել 7 գնդակ: