17.11.2018 12:30

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի 2018 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի 2018 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Sports.kz-ն հայտնել է իր վարկածով Ղազախստանի 2018 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անունը: 

Այդ կոչմանն է արժանացել «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը արժանացել է ԶԼՄ-ի կողմից սահմանված «Ալմաստ» մրցանակին: 

Այս տարի ղազախական ակումբի կազմում 34-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 41 հանդիպման, դարձել 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: