17.11.2018 13:00

Ռայոլան այսօր կժամանի Միլան, որպեսզի բանակցի Իբրահիմովիչի տրանսֆերի վերաբերյալ

Ռայոլան այսօր կժամանի Միլան, որպեսզի բանակցի Իբրահիմովիչի տրանսֆերի վերաբերյալ

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «Լոս Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետաքրքրությունները, այսօր կժամանի Միլան: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Իտալական քաղաքում նա բանակցություններ կվարի շվեդ հարձակվողի տեղափոխության վերաբերյալ: 
 
Իսկ ահա այցի պաշտոնական պատճառն այլ է: Հաղորդվում է, որ Ռայոլան անձամբ է ցանկանում աջակցել «ռոսոներիներ»-ի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրային, ով ծնկի վիրահատություն է ունեցել ու կարող է մի քանի ամիս բաց թողնել: