17.11.2018 13:30

Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ «Ռեալ»

Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ «Ռեալ»

«Բավարիան» չի պատրաստվում «Ռեալից» ձեռք բերել Խամես Ռոդրիգեսի ամբողջական տրանսֆերը, որը կարող է արժենալ 42 մլն. եվրո, հաղորդում է Kicker-ը:

Մյունխենյան ակումբը նպատակ ունի թարմացնել ծերացող կազմը և նախընտրում է գումարներ ծախսել ավելի երիտասարդ խաղացողներ ձեռք բերելու վրա: Խամեսի փոխարեն գերմանական ակումբը գերադասում է թիմ բերել «Շտուտգարտի» պաշտպան Բենջամեն Պավարին կամ «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչին:

Խամեսը վնասվածք էր ստացել նախորդ շաբաթ, ինչը կրկնակի բարդեցնում է նրա վիճակը հաշվի առնելով, որ մինչև այդ էլ նա քիչ խաղաժամանակ էր ստանում: