17.11.2018 08:23

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութեր)

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութեր)

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի համեստ ընտրանուն:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Դե Բարը: 27-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յուրա Մովսիսյանը: Երկրորդ կեսում մեր թիմը շատ ավելի հաջող մեկնարկեց: 9 րոպեում Մովսիսյանը ևս 3 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և իր հաշվին արդեն պոկեր գրանցեց: 66-րդ րոպեին նորամուտի խաղում իր անդրանիկ գոլը խփեց Արթուր Քարտաշյանը: 78-րդ րոպեին տանտերերի կազմում 2-րդ գոլը խփեց Պրիեստլեն: Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին հաշիվն ավելի խոշոր դարձրեց Ալեքսանդր Կարապետայնը:

ՋԻԲՐԱԼԹԱՐ-ՀԱՅԱՍՏԱՆ 2-6 (1-1)  
1-0՝ 10՛, 1-1՝ Յուրա Մովսիսյան 27՛, 1-2՝ Յուրա Մովսիսյան 48՛, 1-3՝ Յուրա Մովսիսյան 52՛, 1-4՝ Յուրա Մովսիսյան 54՛, 1-5՝ Արթուր Քարտաշյան 66՛, 2-5՝ Ադամ Պրիստլի 78՛, 2-6՝ 90՛
ՋԻԲՐԱԼԹԱՐ. 1.Կայլ Գոլդվին, 3.Ժոզեֆ Չիպոլինո (16.Mouelhi, 83), 4.Sergeant, 11.Pons (22.Ադամ Պրիստլի, 71), 12.Olivero, 14.Ռոյ Չիպոլինո, 8.Էնթոնի Բարդոն, 10.Լիամ Ուոլկեր, 19.De Barr, 7.Լի Կաշարո, 18.Էնթոնի Հեռնանդես (17.Էնդրյու Հերնանդես, 72)
ՀԱՅԱՍՏԱՆ. 16.Արամ Հայրապետյան, 3.Վարազդատ Հարոյան, 15.Գագիկ Դաղբաշյան, 23.Արթուր Քարտաշյան, 5.Արտակ Գրիգորյան, 13.Կամո Հովհաննիսյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 21.Ռումյան Հովսեփյան (9.Գոռ Մալաքյան, 62), 10.Գեւորգ Ղազարյան, 14.Յուրա Մովսիսյան (11.Karapetyan, 70), 22.Սարգիս Ադամյան (7.Էդգար Մալաքյան, 73)
Զգուշացում՝ Ժոզեֆ Չիպոլինո 26՛ (Ջ), Կայլ Գոլդվին 54՛ (Ջ), 66՛ (Ջ), Արթուր Քարտաշյան 3՛ (Հ), Յուրա Մովսիսյան 8՛ (Հ), Ռումյան Հովսեփյան 39՛ (Հ) ; Մրցավար՝
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
28 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 72
5 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 20 (8)
5 ՏՈՒԳԱՆՔ 13
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 5