18.11.2018 13:30

Կասիլյասը նշել է՝ որ դեպքում կվերադառնա «Ռեալ»

 Կասիլյասը նշել է՝ որ դեպքում կվերադառնա «Ռեալ»

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որտեղ խաղացել է 1998-2015 թվականներին:  

«Եթե ինձ մի օր ինձ զանգահարեին հավաքականից և առաջարկեին վերադառնալ, ապա շատ ուրախ կլինեի: Իսկ եթե հետ կանչեին «Ռեալ», իհարկե, կցանկանայի վերադառնալ: Ես չեմ կարող մոռանալ այն վայրը, որտեղ մեծացել եմ: Բայց կարծում եմ, որ «Ռեալը» լքելու որոշումը ճիշտ էր: Եթե ես մնայի, ամեն ինչ ավելի վատ կարող էր լինել»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերել L'Equipe-ը: