18.11.2018 09:30

Նեյմար. «Արսենալը» Էմերիի ղեկավարությամբ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ

Նեյմար. «Արսենալը» Էմերիի ղեկավարությամբ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ

Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հիացմունքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մասին։ 26–ամյա ֆուտբոլիստը Էմերիի ղեկավարությամբ փարիզյան ակումբում խաղացել է անցած մրցաշրջանում։ «Էմերիի ղեկավարությամբ «Արսենալը» ցուցադրում է գերազանց ֆուտբոլ։ Բոլորը գիտեն, որ Էմերին գերազանց մարզիչ է։ Ես ուրախ էի աշխատել այդ աշխատասեր մարդու հետ։ Նա մեծ ձգտումով էր մարզում մեզ եւ իսկապես ֆուտբոլի գիտակ է։ Էմերին «Արսենալին» կտանի մեծ հաջողությունների։ Նրան հաջողություն եմ մաղթում»,– Նեյմարի խոսքը մեջբերում է FourFourTwo–ն։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Արսենալը» 24 միավորով 5–րդն է։

Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հիացմունքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մասին։ 26–ամյա ֆուտբոլիստը Էմերիի ղեկավարությամբ փարիզյան ակումբում խաղացել է անցած մրցաշրջանում։

«Էմերիի ղեկավարությամբ «Արսենալը» ցուցադրում է գերազանց ֆուտբոլ։ Բոլորը գիտեն, որ Էմերին գերազանց մարզիչ է։ Ես ուրախ էի աշխատել այդ աշխատասեր մարդու հետ։ Նա մեծ ձգտումով էր մարզում մեզ եւ իսկապես ֆուտբոլի գիտակ է։ Էմերին «Արսենալին» կտանի մեծ հաջողությունների։ Նրան հաջողություն եմ մաղթում»,– Նեյմարի խոսքը մեջբերում է FourFourTwo–ն։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Արսենալը» 24 միավորով 5–րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


27
SHARES