18.11.2018 11:00

«Բարսելոնան» զգուշացրել է «Տոտենհեմին» և «Արսենալին»

«Բարսելոնան» զգուշացրել է «Տոտենհեմին» և «Արսենալին»

«Բարսելոնան» զգուշացրել է «Արսենալին» և «Տոտենհեմին», որ չի պատրաստվում վաճառել եզրային կիսապաշտպան Ուսման Դեմբելեին։

Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխված Դեմբելեն հազվադեպ է ցուցադրում իր վարպետությունը և առայժմ չի կարողանում ամրապնդվել հիմնական կազմում։ Այս շաբաթ The Sun-ը հաղորդեց, որ հունվարին «Լիվերպուլը» պատրաստ է «օգնության ձեռք մեկնել» Դեմբելեին՝ «Բարսային» որպես փոխհատուցում առաջարկելով 85 միլիոն ֆունտ։ 21-ամյա ֆրանսիացու անունը կապում են «Արսենալի» հետ, սակայն Կապտանռնագույններն ամենևին չեն մտածում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին։

- Եթե անգլիական մամուլից տեղեկություն ունեք, ապա անգլիական լրատվամիջոցներին հարցրեք։ Եթե «Լիվերպուլից» տեղեկություն ունեք՝ հարցրեք «Լիվերպուլին»։ Դեմբելեի վերաբերյալ մենք ոչ մի առաջարկություն չենք ստացել և մտադիր չենք փոփոխություն կատարել թիմի կազմում։ Մենք ոչ մի խնդիր չունենք Դեմբելեի հետ։ Նա շատ երիտասարդ է և նախկինում երբեք այնքան ջանք ու եռանդ չի խնայել «Բարսելոնայի» խաղին հարմարվելու համար, որքան հիմա։ Գիտենք, որ նա հիմա խնդիրներ ունի, ինքն էլ է հասկանում, բայց մտածում ենք շուտափույթ շտկել այդ իրավիճակը,- «Բարսելոնայի» մենեջեր Պեպ Սեգուրային է մեջբերում Cadena SER-ը։