18.11.2018 11:30

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիա

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիա: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր թիմն ավտոբուսով ուղևորվել է Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում:

Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։