18.11.2018 12:30

Խաբիբի հայրը համաձայնություն է հայտնել հաջորդ մենամարտի վերաբերյալ

Խաբիբի հայրը համաձայնություն է հայտնել հաջորդ մենամարտի վերաբերյալ

UFC-ի թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև Խաբիբի մարզիչն է, հայտնել է, որ նրանք համաձայնեն մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջորջ Սեն-Պիերի դեմ։

«Դա հենց այն մենամարտն է, որը մենք ցանկանում ենք։ Սեն-Պիերն 9 անգամ պաշտպանել է իր տիտղոսը և 2 քաշային կարգերում լավագույնն է ճանաչվել։ Այսիպիսի մենամարտի մասին միայն երազել կարելի է։

Նրա դեմ մենամարտելու համար Խաբիբը պատրաստ է անգամ փոխել քաշային կարգը»,- ասել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։