19.11.2018 09:00

Marca. «Ռեալ»-ը վերջնական որոշում է կայացրել Նեյմարի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

Marca. «Ռեալ»-ը վերջնական որոշում է կայացրել Նեյմարի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական ակումբ»-ը պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: 

Նշենք, որ «Բարսելոնա»-ն ևս հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն կատալոնական ակումբը ներկա պահին այդքան մեծ գումար վճարելու հնարավորություն չունի:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ֆրանսիական գրանդի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: