19.11.2018 09:27

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դե Խեային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դե Խեային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան դեռևս չի երկարաձգում պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իրադարձությունների այսպիսի զարգացումը ձեռնտու չէ «կարմիր սատանաներ»-ին և նրանք նոր դարպասապահ են փնտրում:

Մանչեսթերյան թիմը Դե Խեային փոխարինողի դերում դիտարկում է Անգլիայի հավաքականի և «Էվերթոն»-ի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի թեկնածությունը:

25-ամյա դարպասապահի տեղափոխության համար «Էվերթոն»-ը 60 մլն ֆունտ է պահանջում: