19.11.2018 10:00

Ռաուլի գլխավորած պատանեկան թիմը փայլուն արդյունքներ է ցուցադրում

Ռաուլի գլխավորած պատանեկան թիմը փայլուն արդյունքներ է ցուցադրում

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոն մարզում է «սերուցայիններ»-ի պատանեկան թիմը՝ «Կադետա Բ»-ն: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Պետք է նշել, որ նորաթուխ մարզիչը հիանալի է զգում իրեն այդ դերում, քանի որ նրա սաները հաղթել են առաջնության բոլոր 8 խաղերում: Երևում է՝ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի հերթական թեկնածուին է նախապատրաստում:

Հիշեցնենք, որ իսպանացին կարիերան ավարտել է 2015 թվականին ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել «Նյու-Յորք Կոսմոս» թիմի կազմում: Անմիջապես կարիերան ավարտելուց հետո էլ նա գլխավորել է պատանեկան թիմը:

Հավելենք, որ 20-րդ դարի լավագույն ակումբի հետ միասին 41-ամյա նախկին հարձակվողը 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ էլ հաջողության հասել Չեմպիոնների լիգայում: