19.11.2018 10:31

Նեյմարը չի պատասխանել լրագրողի՝ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ հարցին

Նեյմարը չի պատասխանել լրագրողի՝ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ հարցին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Բրազիլիա - Ուրուգվայ հանդիպումից հետո լրագրողներից մեկը 25-ամյա ֆուտբոլիստին հարցրել է, թե արդյոք նա պատրաստվում է վերադառնալ կատալոնական ակումբ, ինչին ի պատասխան՝ խաղացողը ժպտացել է, սակայն ոչինչ չի ասել:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչ Պեպ Սեգուրան չի բացառել, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ իսպանական գրանդ:

Հավելենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանն է «Բարսելոնա»-ից տեղափոխվել ֆրանսիական ակումբ: